Աշխարհ

23.01.2019 11:34


Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչ են քննարկել երկու արտգործնախարարները, թուրքական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։

Նշվում է միայն, որ հունվարի 23-ին կայանալու է նաև 2019թ. առաջին հանդիպումը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Մոսկվայում:

Սպասվում է, որ Էրդողանը և Պուտինը, բացի ռուս-թուրքական հարաբերություններից, քննարկելու են նաև Սիրիայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը