Քաղաքական

23.01.2019 20:08


Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը