Կարծիք

23.01.2019 21:05


Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին՝ Մարտի 1-ի վերաբերյալ

Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին՝ Մարտի 1-ի վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանն այն մասին, որ վերջինս շատ բան գիտի Մարտի մեկի մասին։ Լ․Քոչարյանը գրել է․

«Դու քո պատկերացումը ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես՝ ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոզանգը մարտի 2-ին երևի լսել ես: Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց, փախավ կեսից, էդ էլ կարծում եմ՝ գիտես: Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրել ա, կարայիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր:

էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք:

Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին, հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի:

Վիլեն Գաբրիելյան ճիշտ ես ասում, ավելի շուտ պետք ա խոսայինք, ամեն ինչը իրա անունով ասեինք, որ բանը չհասներ սրան: Ու դու նորից շարունակեցիր նույն էդ էժան էմոցիոնալ տրյուկը: Ենթադրում եմ՝ էդ «հայր և որդի» արդարություն պահանջող դիալոգից ժամանակին ունեցել ես նրա հետ ում հետևից գնում էիր: Ես ամենայն անկեղծությամբ սպասում էի, որ բացահայտեք: Բայց դե «ուզես-չուզես կալանքը պտի տաս»-ից հետո մի տեսակ «ուզես-չուզես» ուրիշ բան ա ստացվում էս ամեն ինչը: Համոզված եմ՝ շատ լավ հասկանում ես»։

Այս խորագրի վերջին նյութերը