Լրահոս

24.01.2019 10:10


ՃՏՊ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Հունվարի 23-ին՝ ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութերի մաքրման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են Opel Vectra մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1969 թ.) և ՎԱԶ-21010 մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1951 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-21010 ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Մ. Բ.-ն (ծնված 1957 թ.)՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը