Հարցազրույց

Հունվար 24, 2019 11:47

«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու. հայկական կողմը զիջելու է մի քանի շրջան». Տարասով

«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու. հայկական կողմը զիջելու է մի քանի շրջան». Տարասով

«Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին:

Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:

Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա:

Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»:

«Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․ Վիկտոր Սողոմոնյան

Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:15 Տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը։
Փաշինյանին ձեռնտու չէ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Փաշինյանին ձեռնտու չէ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 12:20 «Հարցազրույց» հաղորդման հյուրն է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:
ՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ

ՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ

Հուլիս 14, 2019 09:39 Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող որևէ կերպ ազդել ՍԴ-ի կողմից գործը քննության ընդունելու հարցը լուծելիս։
Ժողովուրդը պետք է վերադարձնի բռնազավթված իշխանությունը․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը պետք է վերադարձնի բռնազավթված իշխանությունը․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հուլիս 12, 2019 08:45 Արևմուտքից պահանջում են Նիկոլից հակառուսական հեղափոխություն անել։
Ցուցիչ՝ Փաշինյանն այլևս չի կարող հանգիստ զբոսնել Հյուսիսային պողոտայով. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Ցուցիչ՝ Փաշինյանն այլևս չի կարող հանգիստ զբոսնել Հյուսիսային պողոտայով. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 16:47 Փորձում է ոստիկանության միջոցով լռեցնել քաղաքացիների բողոքի ձայնը:
ՍԴ-ն վերահաստատեց, որ կարող է 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվել (տեսանյութ)

ՍԴ-ն վերահաստատեց, որ կարող է 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվել (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 14:45 ՍԴ որոշման, դատարանի հակաօրինական քայլի մասին։
«Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»

«Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»

Հուլիս 11, 2019 14:20 ԱՄՆ-ը տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»։
Սահմանադրության պահպանման հետ կապված խնդիրներն ակնհայտ են (տեսանյութ)

Սահմանադրության պահպանման հետ կապված խնդիրներն ակնհայտ են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 14:00 Որքանով է պահպանվում սահմանադրական կարգը։
Չկա սահմանադրական ճգնաժամ․ Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Չկա սահմանադրական ճգնաժամ․ Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Հուլիս 05, 2019 11:45 Պարզապես իշխանություններին պետք են այդպիսի քայլեր, որպեսզի կարողանա սեփականաշնորհել ամեն ինչ։
ՍԴ-ի քաղաքականացման գործընթաց էր գնում. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

ՍԴ-ի քաղաքականացման գործընթաց էր գնում. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Հուլիս 03, 2019 10:42 Դատավորները որոշումներ կայացնելիս արդեն իսկ կաշկանդված են։
Մարտի 1-ի մեղադրող կողմը խայտառակ է եղել. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Մարտի 1-ի մեղադրող կողմը խայտառակ է եղել. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Հուլիս 02, 2019 07:37 Իշխանությունն ինչ հայտարարեց, սուտ էր։