Աշխարհ

24.01.2019 18:37


Ղազախստանի օդանավակայանում փորձել են ընկերոջը որպես ուղեբեռ հանձնել

Ղազախստանի օդանավակայանում փորձել են ընկերոջը որպես ուղեբեռ հանձնել

Ղազախստանի Ալմաթի քաղաքի օդանավակայանում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են ընկերոջը որպես ուղեբեռ հանձնած 20-26 տարեկան 5 երիտասարդի։ Վերջինները մտադրվել էին նկարահանել չար կատակը և տարածել սոցցանցերում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ի երեկոյան։

Երբ երիտասարդներից մեկը պայուսակը դրել է ուղեբեռի քաշը ստուգելու համար նախատեսված սարքի վրա, պարզվել է՝ ուղեբեռը գերազանցել է անվճար տեղափոխման համար սահմանված 23 կգ-ը։ Այդ ժամանակ օդանավակայանի աշխատողն առաջարկել է այն մասնատել կամ հավելավճար մուծել:

Ավելի ուշ աշխատակիցներից մեկն ուղեբեռի միջից մարդկային ձեռք է նկատել և անմիջապես անվտանգության աշխատակիցներին կանչել, որոնք ձերբակալել են ուղեբեռից դուրս եկած երիտասարդին:

Մտահղացման հեղինակներն իրենց նկարահանած տեսանյութը համացանցում տեղադրելու ժամանակ չեն ունեցել, քանի որ ձերբակալվել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը