Աշխարհ

24.01.2019 14:30


«Ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի». Չավուշօղլու

«Ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստաեթերով անդրադարձել է սիրիական հարցին ու որոշ մանրամասներ հայտնել:

ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերի դուրսբերման հարցի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանը այդ որոշման նկատմամբ զգուշավոր դիրքորոշում է որդեգրել: Ինչ վերաբերում է Սիրիայում անվտանգ գոտու ստեղծմանը, ապա նախարարը հայտնել է, որ դեռևս հստակեցված չէ այդ հարցը: Ըստ նրա՝ ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի:

Չավուշօղլուն գտնում է, որ ամենաողջամիտ լուծումը կլինի սիրիական Մանբիչի շրջանում ճանապարհային քարտեզի կիրառումը:

«Ո՞վ է Մանբիչում «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG) փոխարինելու. այս հարցերը քննարկել ենք ԱՄՆ-ի հետ»:

Արտգործնախարարի փոխանցմամբ` Եփրատի արևելյան ուղղությամբ Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազական գործողության շուրջ որոշումն առայժմ կասեցվել: Էրդողանը դեռ հրահանգ չի տվել ռազմագործողությունը սկսելու համար:

«Այդ օպերացիան ցանկացած պահի սկսելու համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն արված են: Մանբիչում ոչ ռուսներ կան, ոչ էլ՝ սիրիական իշխանությունների ներկայություն, միայն ԱՄՆ-ն և YPG-ն են այնտեղ»,- նշել է նա:

Չավուշօղլուի պնդմամբ` YPG-ի քուրդ զինյալներն իրենց զենքերի որոշ քանակություն վաճառել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, կամ այլ ուժերի:

«Իդլիբում Ռուսաստանի և մեր միջև ստորագրված համաձայնագիրը հաջողությամբ է իրագործվում: Թուրքիան կատարում է իր վրա դրված պարտավորությունները: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը վճռական են տրամադրված Իդլիբի հարցում»,- շեշտել է նախարարը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը