Աշխարհ

24.01.2019 16:55


Շոտլանդիայի նախկին նախարարին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով. Sky

Շոտլանդիայի նախկին նախարարին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով. Sky

2007–2014թթ. Շոտլանդիայում առաջին նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալեքս Սալմոնդը ձերբակալվել է սեռական ոտնձգությունների կասկածանքով։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, և ավելի ուշ նա կկանգնի դատարանի առաջ:

Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է «Sky News» հեռուստաալիքը: Սալմոնդը կտրականապես հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք համարելով ծիծաղելի։ Շոտլանդիայի ոստիկանությունը քննում է երկու կանանց հաղորդումները:
Սալմոնդը 2017–ից քաղաքական թոք–շոու է վարում RT հեռուստաալիքում։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը