Տնտեսական

Հունվար 24, 2019 17:45

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է գերմանական Scholz AG ընկերությանը 3600 եվրո փոխհատուցում վճարել

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է գերմանական Scholz AG ընկերությանը 3600 եվրո փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Scholz AG-ն ընդդեմ Հայաստանի գործով: tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ գերմանական Scholz AG կորպորացիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ հայց էր ներկայացրել 2010թ. մարտի 19-ին:

1990-ական թվականներից սկսած` հայցվոր ընկերությունը կանոնավոր մետաղ է գնել Ա. Սաֆարյանից և Հայաստանում գրանցված Associates LLC ՍՊԸ-ից: 1999թ. փետրվարի 8-ին, 2000թ. ապրիլի 10-ին և 2003թ. ապրիլի 2-ին հայցվոր ընկերությունն ու իրեն պատկանող KBKS ընկերությունը երեք պայմանագիր են կնքել LLC-ի հետ, որի շրջանակում գերմանական ընկերությունները պարտավորվել են մետաղի դիմաց նախապես վճարել LLC-ին:

2002թ. հայցվոր ընկերությունը LLC-ին տրամադրել է 100 000 եվրո վարկ, որը պետք է վերադարձված լիներ 2003թ. հունվարի 31-ի դրությամբ: Վարկի նպատակն էր օգնել LLC-ին մարել բանկից վերցված վարկը: Սակայն գերմանական ընկերության տրամադրած գումարը չի վերադարձվել: Նշվում է, որ LLC-ն չի կատարել իր պարտավորություններն ու նախապես ստացած գումարի դիմաց ավելի քիչ մետաղ է տրամադրել:

2005թ. ընկերությունների միջև իրականացված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ LLC-ն Scholz AG-ին պարտք է 1 213 824 դոլար: Բանակցություների արդյունքում հայցվոր ընկերությունը համաձայնել է թեթևացնել պարտքային բեռն ու այն հասցնել 613 824 դոլարի՝ այն նախապայմանով, որ LLC-ն պարտքի մնացած մասը՝ 600 000 դոլարը, կվճարի ըստ սահմանված ժամանակացույցի:

Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում LLC-ն պարտավորվել է պարտքը մարել հինգ վճարումով, որից առաջինը պետք է տեղի ունենար 2005թ. դեկտեմբերի 15-ին:

Սակայն հայկական ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչից հետո Scholz AG-ն դիմել է Առևտրային դատարան: Դրան ի պատասխան` LLC-ն դիմել է ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան: Որոշ ժամանակ անց ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան հայց է ներկայացնում նաև Scholz AG-ն, որը, սակայն, մերժվում է:

ՀՀ կառավարությունը 3600 եվրոն պետք է վճարի երեք ամսվա ընթացքում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 09:40 Մթերքները փչացել են, կորուստներ են կրում։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։