Լրահոս

25.01.2019 11:40


21-ամյա հասակակցին դանակահարած աղջիկը հայտնաբերվել է (տեսանյութ)

21-ամյա հասակակցին դանակահարած աղջիկը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հունվարի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21 -ամյա մի աղջիկ: Ըստ նրա հայտարարության՝ դանակահարվել էր:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 21-ին` ժամը 4-ն անց 20-ի սահմաններում, Մասիսի Հերացու փողոցի վերջնամասում աղջկան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանում բնակվող, 21-ամյա Լիանա Հարությունյանը:
Ոստիկանները նրան հայտնաբերեցին և դանակահարության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Նա խոստովանել է կատարածը:
Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը