Աշխարհ

25.01.2019 15:48


Պտտահողմ Անթալիայում. կան զոհեր և վիրավորներ

Պտտահողմ Անթալիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով կան 2 զոհ, 15 վիրավոր և 1 անհայտ կորած:

Միջերկրական ծովի քամիներից ձևավորված պտտահողմերը վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, 50-ից ավել ավտոմեքենաներ, ինչպես նաև 4 տան ավերման պատճառ դարձել:

Պտտահողմը ավտոմեքենաներից մեկը օդ բարձրացնելով՝ նետել է ձորը. մեքենայում գտնվող երկու քաղաքացիներից փրկարարները միայն մեկին են հայտնաբերել:

Քաղաքի տներից մեկի բակում տանիքից պոկված բեկորները ընկել են 13-ամյա աղջկա վրա. նրա կյանքը չի հաջողվել փրկել: Փոթորիկի պատճառով ստացած վնասվածքներից ևս մեկ քաղաքացի մահացել է:

ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը