Լրահոս

26.01.2019 09:15


Ահազանգ է ստացվել, որ «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված

Ահազանգ է ստացվել, որ «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված

Հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը