Աշխարհ

26.01.2019 11:03


«Արսենալը» դուրս մնաց գավաթի խաղարկությունից

«Արսենալը» դուրս մնաց գավաթի խաղարկությունից

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալն» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: 1:3 հաշվով պարտությամբ «զինագործները» դուրս մնացին գավաթի խաղարկությունից։ «Կարմիր սատանաներից» գոլի հեղինակներ դարձան Ալեքսիս Սանչեսը, Ջեսի Լինգարդը և Անտոնի Մարտիալը։ «Արսենալից» գոլ հեղինակեց Օբամեյանգը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Արսենալի» կազմում. նա դեռ վերականգնվում է վնասվածքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը