Աշխարհ

26.01.2019 12:25


Մահացել է հանրահայտ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Մահացել է հանրահայտ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

87 տարեկանում մահացել է ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդում է «Լը Մոնդը»:

Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին: Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից:

Հայտնի է շուրջ 200 ֆիլմի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների, 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը