Հարցազրույց

Հունվար 26, 2019 13:34

«Հայաստանի կառավարությունն ակտիվ գործընթացների մեջ է մտել՝ առանց ունենալու խնդրի հանգուցալուծման ստրատեգիա». Ստեփան Դանիելյան

«Հայաստանի կառավարությունն ակտիվ գործընթացների մեջ է մտել՝ առանց ունենալու խնդրի հանգուցալուծման ստրատեգիա». Ստեփան Դանիելյան

168.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

–Պարոն Դանիելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ո՛չ Ալիևը, ո՛չ ինքն արդյունքներ չէին ակնկալում, պարզապես խոսել են հիմնահարցի իրենց ընկալումների մասին, Փաշինյանը նաև ասել էր, որ բանակցություններ կարող է վարել միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից՝ ոչ։

–Ցանկացած հանդիպում կարելի է տարբեր կերպ անվանել, օրինակ՝ մտքերի փոխանակում, զրույց, ընկալումների փոխանամկում, և այլն։ Դրանից բովանդակությունը չի փոխվում։ Հանդիպումները բացասական երևույթ չեն, ավելին՝ ցանկալի են։ Սակայն այդ հանդիպումներին Մինսկի խմբի միջնորդներն են արձագանքում, երկու երկրների հասարակությունները բուռն արձագանքում են։

Անկախ նրանից, թե դրանք ինչ անվանում ունեն, դրանք ազդում են գործընթացի վրա։ Ավելին, ազդեցություն են ունենում ոչ միայն բանակցությունների բովանդակության վրա, այլև՝ ֆորմատի։ Ինչ վերաբերում է նրան, որ բանակցություններ կարող է վարել Հայաստանի անունից, դա բնական է, բայց բանակցությունները վերաբերում են Արցախին, և անլուրջ է ասել, որ դրանք Արցախի ճակատագրի վրա չեն ազդում։ Դրանք ընդամենը խոսքեր են։

–Ընդհանրապես որքանո՞վ է նպատակահարմար՝ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցության 1.5-ժամանոց նման հանդիպում անցկացնելը։ Ինչի՞ մասին է լռում Փաշինյանը։

–Մինսկի խմբի համանախագահները միշտ նշում են, որ իրենք ընդամենը միջնորդ են և ընդամենը տարբերակներ են առաջարկում, բայց որոշողը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Իմիջիայլոց, Արցախի անունը՝ որպես որոշող կողմ, չեն նշում։ Այդ առումով տետ-ա-տետ հանդիպումները, բնականաբար, ցանկալի են։

–Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, սակայն, ըստ նրա ֆեյսբուքյան գրառման, Արցախի հարցին անդրադարձ չի եղել: Սա հնարավո՞ր է, հատկապես հաշվի առնելով ամիսներ առաջ ՀՀ-ում Բոլթոնի հայտարարություններն Արցախի կարգավորման հարցում հնարավոր զարգացումների մասին։

–Այդ զանգը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Սակայն, որքան հիշում եմ, դա Բոլթոնի առաջին զանգն է եղել, այն էլ՝ Ալիևի հետ հանդիպումից հետո։ Հնարավոր է, որ Արցախի մասին ուղղակիորեն չեն խոսել, սակայն պարզ է, որ այդ զանգն Ալիևի հետ հանդիպման առիթով վերաբերմունքի նշան է եղել։ Թե ինչ վերաբերմունք՝ նույնպես կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները դրանով ցույց է տվել, որ հետևում են իրավիճակին, իրենք մասնակից են գործողություններին, քանի որ մինչ այդ Բոլթոնն ասել էր, որ Արցախի խնդիրը միջազգային նշանակության խնդիր է և ԱՄՆ-ի ազգային շահերի տիրույթում է։

Գուցե այդ հարցի լուծումից է կախված տնտեսական աջակցությունը, և այլն։ Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել, քանի որ որևէ հստակ բացատրություն չենք ստանում Հայաստանի կառավարությունից։

–Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այլևս անցյալո՞ւմ են։

–Ադրբեջանի ցանկությունն է, որ այդ պայմանավորվածությունները կամ առաջարկություններն անցյալում լինեն, և դրա համար շատ բաների են պատրաստ։ Այդ առաջարկությունները միջազգային հանրության կողմից այդ տարածքների վրա Ադրբեջանի սուվերենությունը կասկածի տակ են դնում։ Դա շատ կարևոր գործընթաց է մեզ համար։ Անցյալո՞ւմ է, թե՞ ոչ, դա կախված է Հայաստանի դիվանագիտության քայլերից։

–Կմանրամասնե՞ք Ձեր հայտարարությունը, որ աշխարհաքաղաքական նոր լարվածություն է սկսվում՝ անկանխատեսելի շրջադարձերով:

–Աշխարհում, և հատկապես՝ մեր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական վերաձևումներ ու հակամարտություն է ընթանում։ Քաղաքական քարտեզների փոփոխություններ են կատարվում։ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի՝ այդ կոնֆլիկտներից հեռու մնալ, և Արցախը նոր աշխարհաքաղաքական տաք կոնֆլիկտի չվերածվի։ Հայաստանի կառավարությունն ակտիվ գործընթացների մեջ է մտել՝ առանց ունենալու խնդրի հանգուցալուծման ստրատեգիա, համենայն դեպս, մեզ հայտնի չի դրա մասին։ Հնարավոր է, որ դրա հետևանքով սառը կոնֆլիկտը տաք կոնֆլիկտի վերածվի։ Այսինքն՝ այդ ակտիվությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Ես այդ մտահոգությունն եմ հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։