Լրահոս

26.01.2019 17:08


Երևանում Volkswagen-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է կանաչ գազոնում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Երևանում Volkswagen-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է կանաչ գազոնում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ մահացածներից մեկը հետիոտն է, ով վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի վայրում մահացածները տատ ու թոռ են, և նրանք վրաերթի են ենթարկվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը