Լրահոս

27.01.2019 12:40


Տավուշում 35–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է DAF բեռնատարի մեջ. կա 1 զոհ

Տավուշում 35–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է DAF բեռնատարի մեջ. կա 1 զոհ

Հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 32-ամյա Վարուժան Հակոբյանի վարած DAF 105 մակնիշի 822 ZZ 22 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արման Եղիկյանի վարած Opel Astra մակնիշի 35 TA 040 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Եղիկյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 60-ամյա Սուրեն Բադալյանը, 54-ամյա Դուստրիկ Բադալյանը, 36-ամյա Սամվել Բադալյանը, 29-ամյա Սիմա Մարգարյանը, 18-ամյա Արծվիկ Բադալյանը և 2-ամյա Ալեքս Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ը շահագործվում էր որպես տաքսի, իսկ բեռնատարն էլ հաշվառված է «ՍԻՐԱՆ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը