Լրահոս

28.01.2019 10:20


Ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված

Ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված

Հունվարի 27-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):

Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը