Քաղաքական

28.01.2019 11:55


Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի հարցի բանակցությունների մասին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի հարցի բանակցությունների մասին  (տեսանյութ)

Հայկական կողմը երբեք չի շեղվել և չի շեղվելու իր դիրքորոշումից, ընդգծվել են այն բոլոր կարևոր սկզբունքները, որոնք վերաբերում են Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: factor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը, և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա խնդիրներ»,- շեշտեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ նկատելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններն այդ ամենի շուրջ են ընթանում: Մնացականյանը նկատեց՝ զարմացած է, որ հանրության շրջանում կան տեսակետներ, թե հայկական կողմը վստահությունը կորցրել է, և առկա է պարտվողականություն:

«Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»,- վստահեցրեց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը