Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Խմբագրական

Հունվար 28, 2019 16:34

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Այսօր մեր բանակի օրն է, ու հատկապես այսօր երևաց, թե որքան են մեր ազգը և մեր բանակը պառակտված։ Մի՞թե այդպիսին պետք է լիներ ապրիլյան «թավշյա» կոչված հեղափոխության արդյունքը: Բնավ էլ ոչ: Իսկ թե որն է այս ամենի պատճառը, կարծում ենք՝ հասկանալի է։ Եթե դնում ես հանրությանը մասերի բաժանելու, այլ ոչ թե համախմբելու խնդիր, ապա վերջում ստանում ես պառակտված ու ատելությամբ լցված միջավայր։

Այնպես չէ, որ նախկինում պառակտում չի եղել։ Եղել է։ Բայց հիմա պառակտումն ամենաշատն է, քան երբևէ։ Քանզի պետական մակարդակով հանրությունը բաժանվել է սևերի ու սպիտակների։ Իսկ այդ բաժանումը չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաև բանակի վրա, քանի որ բանակը մեր հասարակության հայելին է:

Բանակը՝ մեծ փորձության առաջ

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» սահմանային իրավիճակում գտնվող Հայաստանում հիմա իշխանության առաջին գիծը կազմողների ճնշող մեծամասնությունը ո՛չ վառոդի հոտ է առել, ո՛չ բանակում ծառայել։ Եվ այս մարդիկ հարձակվել են մարտական ուղի անցածների վրա ու խնդիրներ են ստեղծում մեր երկրի համար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։

Մեր բանակի ծնունդը տեղի է ունեցել ռազմի դաշտում։ Ու շատ խորհրդանշական է, որ հաղթանակներ կրած բանակի գլխավոր դերակատարներն այսօր դուրս են մղված պաշտոնական միջոցառումներից։ Հաղթանակն, անշո՛ւշտ, մեր ժողովուրդն է ապահովել, զինվորներն ու սպաները, բայց կազմակերպել, կառավարել ու պատասխանատվությունը կրել են քիչ թվով մարդիկ։

Պատերազմի տարիների ռազմաքաղաքական դեմքերն այսօր տարբեր ճակատագրերի են արժանացել։

Կռվի ժամանակ Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության առաջին դեմքերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը։ Քոչարյանը պատերազմի տարիներին եղել է Պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, այսինքն՝ պատերազմող Արցախի ղեկավարը և հետագայում ընտրվել է ԼՂՀ 1–ին նախագահ։ Այսօր Քոչարյանը, քաղաքական վենդետտայի իրականացման ու այլ նկատառումներից ելնելով, գտնվում է կալանքի տակ։

Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը իշխանափոխությունից հետո հայտնվել են պետական կառույցներից դուրս:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար և ԼՂՀ ՊՆ, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, որ շինծու մեղադրանքով կալանավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, հիմա ազատության մեջ է, բայց չի մասնակցում բանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին։ Այսինքն՝ նոր իշխանությունները Բաբայանի մասով նույնպես շարունակում են հնի ավանդույթը, ինչը շատ բաների մասին է վկայում։

Հարցն այն չէ, որ Բաբայանը հրավերի կարիք ունի (ու դեռ հարց է, թե արդյոք կմասնակցե՞ր հրավերի դեպքում)։ Իր արածը գնահատում է ժողովուրդը, և կգնահատեն սերունդները։ Այստեղ այլ հարց կա։

Բանակայինների ֆոնին ու զինվորական շորերով սելֆիներ անող քաղաքական իշխանությունը, փաստորեն, «չի նկատել» այս գործիչներին, ինչը հասկանալի է իրենց քաղաքական հաշվարկների, սակայն ոչ պետական շահերի տեսանկյունից։

Ի՞նչ է սպասվում

Մեր քաղաքական ղեկավարությունն այժմ հակադրվել է այն գործիչներին, որոնք պատերազմի տարիներին արկերի ու փամփուշտների ներքո կանոնավոր բանակ են ստեղծել, ղեկավարել են հաղթող բանակը, որով մենք միշտ հպարտացել ենք՝ նշելով, որ այն տարածաշրջանի ամենամարտունակն է։

Տեղին է հիշեցնելը, որ պատերազմի տարիներին փոխվում էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, բայց Արցախում անփոփոխ էին Քոչարյանն ու Բաբայանը։ Վերջիններս իրենց գործողություններով նպաստում էին Բաքվում քաղաքական անկայունությանը ու մյուս կողմից էլ զերծ պահում Երևանը քաղաքական ցնցումներից։ Եթե նայենք ժամանակագրությանը, ապա Ադրբեջանում իշխանությունները փոխվում էին մեր ռազմական հաջողությունների արդյունքում, այլ ոչ թե հակառակը, ինչպես ընդունված է պնդել մեզանում։

Վերը նշյալ ու մյուս ռազմական գործիչների բացակայությունը բանակի օրվա միջոցառումներից ակնհայտորեն խոսում է այն մասին նաև, որ իշխանությունները Արցախի խնդրի կարգավորման հարցում գնում են վտանգավոր ուղղությամբ։ Թե ինչով դա կավարտվի, արդեն այլ խոսակցության թեմա է։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, որին կոչում էին Պատերազմի նախարար, և որի պաշտոնավարման շրջանում եղել են ազատագրական մարտերն ու բեկումնային զարգացումները, Վազգեն Մանուկյանն է։ Այսօր նա էլ, մեծ հաշվով, անտեսված է։ Մինչդեռ, օրինակ, Իսրայելում, որի հետ շատ ենք սիրում համեմատվել, նման բան չէր կարող լինել, քանզի ռազմական ուղի անցած վերնախավն է այնտեղ քաղաքական վերնախավ ձևավորում։

Այսօր մեզ հետ չէ նաև բանակի կայացման գործում իր հսկայական ներդրումն ունեցած Վազգեն Սարգսյանը։ Նրա ամենամեծ ձեռքբերումը, սակայն, ռազմական թատերաբեմից դուրս է գտնվում։ Մեր կարծիքով Սարգսյանի առաքելությունը և լուման հաղթանակի արդյունքների պահպանման մեջ է՝ 1998–ին Արցախի հարցը տխրահռչակ «փուլային» տարբերակով լուծելուն խոչընդոտելը։

Վ. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Բաբայանի ու Ս. Սարգսյանի միջոցով հնարավոր եղավ 1998–ին կանգնեցնել տերպետրոսյանական զիջողական քաղաքականությունը։ Հիմա Վազգենը չկա, Ռոբերտը կալանավայրում է, Սամվելը չի մասնակցում պետական կառավարման գործին, Վազգեն Մանուկյանը, որը 1998–ին Տեր–Պետրոսյանի իշխանության թիվ մեկ ընդդիմությունն էր, այժմ ակտիվ քաղաքականության մեջ չէ, իսկ Սերժը մերժված է։

Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են հակամարտության կարգավորման տերպետրոսյանական գծի մեջ ու դեռ մի բան էլ ավելի վատ բանակցային դիրքավորում ունեն։ Սրան գումարած՝ գործող իշխանությունները մարտական ուղի անցած զինվորականների դեմ են գործում։ Պատերազմի ժամանակ ծանր վիրավորված, բայց մասամբ ապաքինվելուց հետո կրկին բանակ վերադարձած Սեյրան Օհանյանի դեմ է քրեական արշավ իրականացվում (նաև՝ Խաչատուրովի, Հարությունյանի և մյուսների)։

Բանակի օրը բոլորիս պետք է մտորելու, անցածը գնահատելու և անցած ուղին վերաիմաստավորելու տեղիք տա։ Նաև՝ ապագան պլանավորելու առիթ դառնա։ Հերոսների հաղթանակը չի կարելի թողնել պատմական պատահականությունների տնօրինմանը։ Քանզի դրա արդյունքում մենք կարող ենք կորցնել ավելին, քան տարածքները` կվտանգենք մեր պետականությունը: Հենց այս դեպքերի համար է ասված, որ այն ժողովուրդը, որ չի գնահատում սեփական բանակի արժանիքը, ստիպված կկերակրի ու կսպասարկի հակառակորդի բանակին:

Մենք դատապարտված ենք հաղթանակի։ Հաղթանակ, որն այլընտրանք չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: