Քաղաքական

29.01.2019 12:55


Գրիգորի Կարասինը Երևան կայցելի

Գրիգորի Կարասինը Երևան կայցելի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ նախատեսվում է նաև Գրիգորի Կարասինի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը