Մեկնաբանություն

Հունվար 30, 2019 12:20

Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)

Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցով չի բանակցելու։ Ճիշտ էր այդ հայտարարությունը, թե ոչ, թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Փաշինյանն այժմ ինտենսիվորեն բանակցում է Ալիևի հետ։ Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են։ Դավոսում Բոլթոնի հովանու ներքո տեղի ունեցածն ամենաուշագրավն էր։

«Բանակցություն» բառից խուսափելը դեռ չի նշանակում, որ չես բանակցում։ Միգուցե այդպիսով փորձ է արվում նախկինում արված հայտարարության տակից դուրս գալ, բայց դրանից բան չի փոխվում։

Բանակցություններ կան, և դրանք մտել են վտանգավոր փուլ, քանզի արդեն քննարկումները, տեսակետները և առաջարկները հայտնվելու են թղթի վրա, ու ստացվի նոր փաստաթուղթ։ Այ այդ ժամանակ կսկսվի «կինոն»։ Իսկ մինչ այդ կողմերին կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության։

Մամեդյարովի հետ 4 ռաունդ բանակցած Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Դա բանակցությունների արդյունքներից ու սպասվող զարգացումներից վախեցած մարդու հայտարարություն է։ Յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք։

Մնացականյանը, թերևս, հասկանում է, որ ի հայտ է գալու այնպիսի փաթեթ, որին «այո» չի կարող ասել պաշտոնական Երևանը, ինչն էլ կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Հենց դրանից է վախեցած Մնացականյանը, քանզի ներսից է տեսնում ամեն ինչ, բայց սխալը տեղի է ունեցել ամենասկզբում։

Ու հիմա Մնացականյանը փորձում է խաղաղություն մուրալ։ Բայց խաղաղություն մուրալով խաղաղություն հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմն ավելի կմոտենա։

2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ էին ուզում Հիտլերին գոհացնել, որպեսզի խաղաղություն լինի, բայց ստացվեց իրական կատաստրոֆա։

Ինչպես դիպուկ նկատել է Չերչիլն այդ թեմայով՝ անգլիացիներն ուզում էին նվաստանալ, որպեսզի պատերազմ չլինի, բայց ստացան և՛ պատերազմ, և՛ նվաստացում։

ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են ժողովրդին պատրաստելու խաղաղության, ու արդյոք դա կբերի՞ խաղաղության։

7or.am

Հ.Գ.։ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը խոսել է Ալիևի հետ ու քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման։

Եթե հիշում եք, օրեր առաջ Փաշինյանը նույնպես զրույց էր ունեցել Բոլթոնի հետ ու շտապել էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցը չի քննարկվել։

Փաստորեն, ստացվում է, որ Բոլթոնը պաշտոնական Երևանի հետ արդեն չի քննարկում Ղարաբաղի հարցը (դա նշանակում է, որ կա՛մ նա Փաշինյանից այդ հարցում համաձայնություն ունի շուտվանից, կա՛մ Փաշինյանի համաձայնության կարիքը նա չունի, քանզի համոզված է, որ ուզածը կստանա) ու դա անում է միայն Ադրբեջանի հետ։ Կամ էլ Բոլթոնը նաև Փաշինյանի հետ է խոսել Ղարաբաղի հարցով, բայց Փաշինյանն, ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով, ուզեցել է թաքցնել դա։ Բայց դե, Ղարաբաղի հարցը ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ թաքցնես։ Ինչպես ասում են, բանակցողինն ու հեռախոսազրույց ունեցողինը 40 օր է, իսկ երբեմն՝ ավելի քիչ։

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 11:30 Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։
Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Փետրվարի 20, 2019 13:55 Օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Փետրվարի 20, 2019 12:20 Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։
Ամուլսարի առումը

Ամուլսարի առումը

Փետրվարի 20, 2019 09:55 Այդ ի՞նչ հզոր ձեռք է, որ թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել։
Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 13:30 2017–ին Նիկոլը հայտարարում էր, որ եկել է Լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 11:32 Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ Նա այդ առումով օրիգինալ չէ։
Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 18, 2019 19:45 ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:
Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Փետրվարի 18, 2019 10:55 Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Փետրվարի 16, 2019 14:00 Ստացվում է, որ Փաշինյանն էլ է առնվազն 2017–ին մտել Մինասյանի նախագծի մեջ, այսինքն՝ եղել է «Վատիկանի դրոշը» համբուրողների մեջ։
«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 13:40 Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Դա միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին՝ այլ պաշտոնների նշանակելը չէ։
Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Փետրվարի 15, 2019 12:01 Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։
«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 14:48 Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ ավելին:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 14, 2019 11:30 Ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։
Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Փետրվարի 13, 2019 19:32 Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:
Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փետրվարի 12, 2019 19:25 Նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փետրվարի 12, 2019 12:45 Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փետրվարի 12, 2019 10:50 Մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։
Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Փետրվարի 11, 2019 12:10 «Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։
Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Փետրվարի 11, 2019 11:30 Օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։
Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 13:35 Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։