Կարծիք

31.01.2019 10:51


Տղե՛րք ջան, սուբսիդավորում իջնի ձեր գլխին, մի խոսեք էլի, դժվա՞ր է, սուս նստեք, պարգևավճար ստացեք

Տղե՛րք ջան, սուբսիդավորում իջնի ձեր գլխին, մի խոսեք էլի, դժվա՞ր է, սուս նստեք, պարգևավճար ստացեք

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, արդարացնելու համար փաստաբանների հարկային բեռի ծանրացումը, արտաբերեց, թե փաստաբաններին հանցագործներն են դիմում ու փաստաբանական գործունեության հարկերը չբարձրացնելով, «ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք...»։

Տղե՛րք ջան, ախր սուբսիդավորում իջնի ձեր գլխին, մի խոսեք էլի, դժվա՞ր է, սուս նստեք, պարգևավճար ստացեք, էլի։

Հ.Գ. Ինձ թվում է, որ Արարատի մարզում ոչ միայն կոկորդիլոսների բիզնեսն արդեն ծաղկում է, այլև այդ թռչնի ձվերի կճեպները հաջողությամբ ծխողներ կան։

***

Հետաքրքիր կառավարություն է` ամառվանից հրապարակային ասում եմ` ժողովուրդ, ահա ցույց եմ տալիս ձեզ 50 միլիոն ոչ նպատակային ծախսվող պետական գումար, վերցրեք, այդ գումարով, առանց բյուջեի վրա բեռ սարքելու, ավելացրեք 10 հանրային պաշտպանի հաստիք, հզորացրեք անվճարունակ խավի պաշտպանության իրավունքի ապահովումը։

Առավելագույն արձագանքը, թե ախպոր պես՝ մեր անունը ֆեյսբուքում մի գրի էլի ուղիղ...

Հիմա Ֆինանսների նախարարությունը, ում քթի տակով հոսում է այդ նույն 50 միլիոնը, դրել, փաստաբանների հարկային բեռն է ծանրացնում...

Ծանրացնում եք, որ ի՞նչ անեք, ճամփեք էն 50 միլիոնի հետևից, հետո էլի հարկային բեռ ծանրացնե՞ք։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը