Կարծիք

31.01.2019 12:59


«Փաշինյանը պետք է ընտրի՝ կա՛մ ձախողել է, կա՛մ սուտ է խոսել». Շարմազանով (տեսանյութ)

«Փաշինյանը պետք է ընտրի՝ կա՛մ ձախողել է, կա՛մ սուտ է խոսել». Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան տեսաուղերձով է հանդես եկել։

«Պարզվում է՝ մեր կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ «Մարտի 1»-ի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկումներով: Էստեղ երկու տարբերակ կա. կա՛մ իր խորհրդականները, տեղակալներն ու կառավարությունը աննպատակ աշխատավարձեր են ստանում ու պրեմիաներ, կա՛մ էլ, ինչը իրեն ձեռք չի տալիս, իրեն դնում է ոչ տեղյակ մարդու տեղ»,- ասել է Շարմազանովը:

«Երեկ Փաշինյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» հայեցակարգը: Կներեք բայց ես չեմ հավատում»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ չհավատալու պատճառն այն է, որ խոսք տված բյուջեի 30 տոկոս ավելացումը, կարմիր գծերի վերացումը, գազի գնի իջեցումը, տեսախցիկների ապամոնտաժումը, ներդրումների ավելացումը տեղի չեն ունեցել:

«Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտատարել է, որ նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը... Եթե առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն կա՛մ վարչապետ Փաշինյանը ձախողվել է ու ֆիասկո է գրանցել, կա՛մ սուտ է խոսել: Հիմա թող ինքը ընտրի: Եթե Բակո Սահակյանը Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը չմասնակցեց ու էս առաջիկա հանդիպմանը, ես չեմ հավատալու, որ հայկակական կողմը «խաղաղություն տարածքների դիմաց» կոնցեպտը չի քննարկելու»,- եզրափակել է Շարմազանովը:

Այս խորագրի վերջին նյութերը