Աշխարհ

01.02.2019 10:15


Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից մասնակցել «զինագործների» խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: Ըստ ակումբի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցանկից Մխիթարյանի` կրկին խաղալու հնարավորությունը կգնահատվի առաջիկա հանդիպումից առաջ:

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը