Հարցազրույց

Փետրվարի 01, 2019 13:59

«Քոչարյանի գործով դատարաններին այլևս չափազանց դժվար է լինելու ՍԴ դիմելուց խուսափելը»

«Քոչարյանի գործով դատարաններին այլևս չափազանց դժվար է լինելու ՍԴ դիմելուց խուսափելը»

Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կարող է հետաքրքիր եւ բեկումնային նշանակություն ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետագա ճակատագրի հարցում։ Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ բոլոր այն դատարանները, որոնք գտնում են, որ անձեռնմխելիության հարցին վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո կարող են վերջնական գնահատական տալ ուղղակիորեն խախտելու են ՀՀ Սահմանադրության իրավական պետության սկզբունքը։ ՍԴ աշխատակարգային որոշման մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

- Պարո՛ն Վարդեւանյան, մեկնաբանելով ՍԴ-ի աշխատակարգային որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը որոշումը վարույթ չընդունելու մասին՝ նշել եք, որ ՍԴ-ն այդպիսով փաստել է, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերին։ Նախ խնդրում եմ պարզաբանեք, թե ՍԴ աշխատակարգային որոշումը իրավակիրառ պրակտիկայում ինչ ազդեցություն եւ նշանակություն ունի։

- Նախ ուզում եմ նշել, որ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են մի քանի տեսակի որոշումներ։ Անհատական գանգատների, ինչպես Հանրապետության երկրորդ նախագահի դեպքում էլ, նախ դիմումը քննարկվում է դատական կազմի կողմից, որը բաղկացած է երեք դատավորներից։ Դատական կազմի որոշումը ընդունվում է միայն կոնսենսուսով, այսինքն բոլորը պետք է միաձայն կողմ կամ դեմ լինեն դիմումի վարույթ ընդունելու հարցին։ Եթե կոնսեսուսը բացակայում է հարցը տեղափոխվում է աշխատակարգային որոշմամբ ընդունվելու տիրույթ։ Աշխատակարգային որոշումները ընդունվում են Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով և դրանով է պայմանավորված նման որոշմումների իրավական ազդեցության բարձր մակարդակը։ Ավելին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հաստատում է Սահմանադրական դատարանի կոնանադրությունը, աշխատակարգը և բազմիցս իր որոշումներում հղում է տվել իր աշխատակարգային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին։ Ինչպես նկատեցիք, տվյալ դեպքում որոշումը ընդունվել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով։ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով ընդունվող իրավական դիրքորոշումները պարտադիր կատարման ենթակա են և հենց դրանում է կայանում տարբերությունը։ Գործնականում այն կարող է հանդիսանալ նաև իրավունքի աղբյուր՝ այսինքն իրավակիրառ պրակտիկայում պարտավոր են հաշվի առնել այդ դիրքորոշումը, ընդհուպ մինչև որպես նոր հանգամանքի։

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ նշված որոշմամբ ՍԴ-ն փաստել է, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերին։ Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ նախագահի ինստիտուտի սահմանադրական անձեռնմխելիության վերաբերյալ դատական իշխանության ներկայացուցիչները ունեն տարբեր մոտեցումներ եւ յուրովի են մեկնաբանում Սահմանադրությունը՝ ձեռնպահ մնալով իրենց նախաձեռնությամբ ՍԴ դիմելուց։ Աշխատակարգային այս որոշումը ինչ ազդեցություն կունենա։ Կամ ընդհանրապես՝ կունենա, թե ոչ։

- Աշխատակարգային որոշումը, եթե գործնականում ազդեցություն չունենա, նման իրավիճակը ինքնին կհանդիսանա իրավական պետության սկզբունքի խախտում, քանի որ նման պայմաններում խախտվելու է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը։ Իրավացի եք, սահմանադրական նորմերի վերաբերյալ առկա են տարբեր մոտեցումներ իրավակիրառ պրակտիկայում և ինձ համար առավել անհանգստացնող էր այն, որ շրջանառության մեջ էր դրվել այն մոտեցումը, որ իբրև վճռաբեկ դատարանը արդեն վերջնական լուծում է տվել սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը իր հունվարի 25-ի որոշմամբ ուղղակիորեն արձանագրեց, որ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը բնավ վերջնական չէ և չի կարող հանդիսանալ վերջնական։ Կարծում եմ սա բավականին լուրջ ազդակ պետք է հանդիսանա իրավակիրառ պրակտիկայի ճիշտ և սահմանադրական պահանջներին համապատասխան զարգացման համար։

- Դուք նշել եք, որ ըստ աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ եթե դատարանները, առավել ևս Վճռաբեկ դատարանը նկատում են, որ նորմի կիրառությունը առաջացնում են սահմանադրականության խնդիր, պարտավոր են դիմել ՍԴ։ Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննարկման ժամանակ միայն դատավոր Սերժիկ Ավետիսյանն էր հատուկ կարծիք ներկայացրել՝ կարեւորելով երկրորդ նախագահի անձեռնմխելության սահմանադրականության հարցի պարզաբանման համար ՍԴ դիմելը։ Իսկ ՎԴ-ն փաստացի գտել էր, որ Սահմանադրականության հետ կապված խնդիր չկա եւ որոշում կայացրել։ Արդյոք ՍԴ-ի այս որոշումից հետո պաշտպանական խումբը եւս մեկ անգամ կբարձրացնի դատական համակարգի առաջ այդ հարցը եւ կմիջնորդի, որպեսզի դատարանը դիմի ՍԴ։

- Հարցին կարելի է մոտենալ հետևյալ տեսանկյունից՝ այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը, առավելևս, երբ խոսքը չի վերաբերում անմիջականորեն գործող սահմանադրական նորմերի հարցերին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գխլի նորմերը այնսինքն մարդու իրավունքները և ազատությունները։ Սահմանադրական դատարանի այս որոշումը չափազանց կարևոր է նաև հենց այս տեսանկյունից։ Արդյոք դատարաններին նման միջնորդություն կներկայացվի թե ոչ, քննարկման հարց է։ Ուղղակի մեկ չափազանց կարևոր շեշտադրում եմ ուզում կատարել՝ բոլոր այն դատարանները, որոնք գտնում են, որ անձեռնմխելիության հարցին վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո կարող են վերջնական գնահատական տալ ուղղակիորեն խախտելու են ՀՀ Սահմանադրության իրավական պետության սկզբունքը, որից բխում է, որ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Իսկ Սահմանադրական դատարանը տառացի ու ուղղակիորեն արձանագրեց, որ սահմանադրական նորմերի վերաբերյալ վերջնական լուծում տալու լիազորությունը բացառությամբ վերապահված է իրենց։ Հետևաբար խնդրին այսուհետ հենց նշվածի լույսի ներքո իրավակիրառողները պետք է մոտենան։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը

«Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում. իրենք քաղաքակիրթ մարդիկ են»․ Վանեցյան

«Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում. իրենք քաղաքակիրթ մարդիկ են»․ Վանեցյան

Փետրվարի 22, 2019 12:02 «Եթե ես սխալ եմ անում, ես իմ սխալն ընդունում եմ, մարդ ենք, անսխալ չենք»։
«96-ին տեղի ունեցածը բումերանգի պես հարվածեց 2008–ին». Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

«96-ին տեղի ունեցածը բումերանգի պես հարվածեց 2008–ին». Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Փետրվարի 22, 2019 11:02 Քաղաքագետը հյուրընկալվել է «Հայելու առաջ» հաղորդմանը:
«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան

«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան

Փետրվարի 18, 2019 15:21 «Նպատակը՝ ցանկացած գնով իր իշխանության պահպանումը»:
«Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա». Տիգրան Աբրահամյան

Փետրվարի 18, 2019 11:56 Շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 15:19 Հյուրընկալվել է «Հայելու առաջ» հաղորդաշարի տաղավարում:
Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան

Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան

Փետրվարի 15, 2019 12:16 Բանակցությունները շատ վաղուց փակուղու մեջ են:
«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

Փետրվարի 14, 2019 12:15 «Մեր երկիրն արագ տեմպերով գնում է դեպի քայքայում»։
«Հինգ տոկոս տնտեսական ա՞ճ, բա ո՞ւր է հեղափոխությունը». ՀՅԴ ներկայացուցիչ (տեսանյութ)

«Հինգ տոկոս տնտեսական ա՞ճ, բա ո՞ւր է հեղափոխությունը». ՀՅԴ ներկայացուցիչ (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 19:55 «Նախորդ իշխանություններն էլ էին պլանավորել 5–տոկոսանոց աճ»։
«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

Փետրվարի 12, 2019 20:29 «Այն, ինչ հիմա խաղաղության անվան տակ մատուցվում է, ամբողջովին իմիտացիա է»։
Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Փետրվարի 11, 2019 22:36 Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։
2015-ին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. Ռուբեն Հակոբյան

2015-ին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. Ռուբեն Հակոբյան

Փետրվարի 11, 2019 19:34 Պետք է լինի արդար քննություն, այլ ոչ թե նշանակեն մեղադրյալ:
Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը. Արցախի ԱԳՆ

Փետրվարի 07, 2019 21:53 Շարունակում է շահարկել մարդասիրական հարցերը։
Անդրանիկ Թևանյան․ «Եթե ներկա փիլիսոփայությամբ շարժվենք, ուրեմն պետք է ազատ արձակել Նաիրի Հունանյանին, բայց ես դեմ եմ դրան»

Անդրանիկ Թևանյան․ «Եթե ներկա փիլիսոփայությամբ շարժվենք, ուրեմն պետք է ազատ արձակել Նաիրի Հունանյանին, բայց ես դեմ եմ դրան»

Փետրվարի 07, 2019 09:45 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը։
Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ կոմպետենտ»

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ կոմպետենտ»

Փետրվարի 06, 2019 00:40 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «TV 5» հեռուստաընկերությանը։