Աշխարհ

01.02.2019 20:49


«Մատանիների տիրակալի» ռեժիսորը «The Beatles»–ի մասին ֆիլմ կնկարի

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը «The Beatles»–ի մասին ֆիլմ կնկարի

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը («Մատանիների տիրակալը») հայտարարել է, որ նոր ֆիլմի ստեղծմամբ է զբաղված։ Այս անգամ այն փաստավավերագրական կինոժապավեն կլինի «The Beatles» բրիտանական աշխարհահռչակ ռոք խմբի մասին։

Ֆիլմը հիմնված կլինի խմբի՝ հեռուստահաղորդումների համար արած նկարահանումների վրա, որոնք այդպես էլ չեն հեռարձակվել։ Նկարահանումները կատարվել են 1969–ի հունվարին։ Ընդհանուր առմամբ, դրանց տևողությունը հասնում է 55 ժամի։

Ջեքսոնը խոստովանել է, որ շատ տպավորված է եղել այդ նյութով։ Բացի տեսանյութերից՝ նրա մոտ նաև 140 ժամվա ձայնագրություններ կան։ Առայժմ ֆիլմի պրեմիերան հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը