Աշխարհ

03.02.2019 13:25


Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. երեխաներով ավտոբուսը շրջվել է, կան զոհեր

Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. երեխաներով ավտոբուսը շրջվել է, կան զոհեր

Երեխաներին տեղափոխող ավտոբուսը խոշոր ավտովթարի է ենթարկվել Ռուսաստանի Կալուգայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավտոբուսի մեջ 41 մարդ է եղել, որոնցից 16-ը`մեծահասակ, մնացածը` երեխաներ։ Նրանք ֆիլհարմոնիա էին ուղևորվում` մրցույթին մասնակցելու համար։

«Չորս մարդ է մահացել։ Ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և այն շրջվել է»,–գրված է հաղորդագրության մեջ։

ՃՏՊ–ի հետևանքով 16 մարդ է տուժել։

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, վթարի հետևանքով նաև երեխա է մահացել, մի քանի ուղևոր արգելափակվել են ավտոբուսում։ Տելեգրամ ալիքի տվյալներով ընդհանուր առմամբ 10 մարդ է տուժել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը