Աշխարհ

04.02.2019 11:30


Հռոմի պապն Աբու Դաբի է ժամանել

Հռոմի պապն Աբու Դաբի է ժամանել

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի վերջինի թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Զայեդ ալ Նահայանի հրավերով։ Պոնտիֆիկոսը մասնակցելու է միջդավանաբական համաժողովի։


«The National»–ի փոխանցմամբ՝ Հռոմի պապի այցի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում դպրոցները փակ կլինեն, որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը:

Նշվում է, որ կաթոլիկների առաջնորդն այսօր Շեյխ Զայեդ մզկիթում հանդիպում կունենա մահմեդական համայնքի ավագանու հետ։ Այցի շրջանակներում պապը նաև բացօթյա պատարագ կմատուցի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը