Մեկնաբանություն

Փետրվարի 04, 2019 14:15

Կադրերը ոչինչ չեն որոշում. պոպոլիզմն՝ ընդդեմ ռացիոնալիզմի ու պրոֆեսիոնալիզմի

Կադրերը ոչինչ չեն որոշում. պոպոլիզմն՝ ընդդեմ ռացիոնալիզմի ու պրոֆեսիոնալիզմի

Սովետական տարիներին մի կարգախոս կար՝ «Կադրերն են ամեն ինչ որոշում»:

Ուզում էին ասել, որ ինչ ծրագիր ու նպատակ էլ դնես, միևնույն է վերջում դրանք պետք է կոնկրետ մասնագետներն իրականացնեն:

Սովետներն իրենց գաղափարախոսության շրջանակներում ստեղծել էին կադրային դարբնոց: Լավն էր այդ դարբնոցը, թե ոչ, կա և՛ դրական, և՛ բացասական պատասխան:

Կադրային սովի ժամանակաշրջան

Հետսովետական Հայաստանում կադրերի հարցը պետական համակարգում թիվ մեկ խնդիրներից է մնացել մինչև օրս: Սկզբում տարածվեց «Թող պոլի փեդ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» կարգախոսը: Այսինքն՝ առաջին պլան մղվեց թիմակից լինելը, այլ ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշները:

90-ականների կեսերից այդ սկզբունքին զուգահեռ այլ սկզբունքներ էլ շրջանառվեցին, բայց միևնույն է այպես կոչված թիմայինը դեռ գերակայում էր պրոֆեսիոնալին:

Պրոֆեսիանալ պետական ծառայողներ պատրաստելու և կադրային դարբնոց ստեղծելու ճանապարհին արվեցին ճիշտ քայլեր: Նախ ընդունվեց պետական ծառայողի մասին համապատասխան օրենսդրություն, ապա ստեղծվեց կառավարման դպրոց: Պետական կառավարման համակարգում միջին ու ստորին օղակներում հարաբերական կայունացում արձանագրվեց՝ կադրային բարձր հոսունությունից հետո, բայց վերևում դեռ «ավանդական» բարքերն էին: Այդ «ավանդական» բարքերի փոփոխության համար մեծ դեր պետք է վերցնեին արդեն կուսակցությունները, որոնք վոժդիզմից պետք է անցում կատարեին կադրային կուսակցությունների ձևավորման սկզբունքին, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ: Արդյուքնում՝ իշխող ուժը բալանսավորում էր թիմայինն ու պրոֆեսիոնալը՝ նախապատվությունը տալով թիմայինին, բայց չանտեսելով նաև պրոֆեսիոնալ կադրերին, որոնք, սակայն, ամբողջությամբ ինքնաիրացվելու հնարավորություն չէին ստանում:

Թիմայինի ու պրոֆեսիոնալի բալանսի խախտումն էր նաև, որ հանգեցրել էր հանրային դժգոհության, և մենք նախորդ տարվա մայիսին ականատես եղանք զանգվածների ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխության:

Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նախկին սխալները պետք է հաշվի առնվեին ու բացառվեին թայֆայական մոտեցումները: Սակայն ստացանք շատ ավելի վատ պատկեր: Հիմա թայֆայական ու թիմային գործոնը ոչ թե գերակայում է պրոֆեսիանոլին, այլ գրեթե 100 տոկոսով գործ ունենք թիմայինի հետ: Պաշտոնի եկան համատեղ քայլածները, գոռացողները, գըմփ-գըմփ-հո՛ւ անողները, ասֆալտին պառկածները, փողոց փակածները, տնեցիները, բարեկամները, ծանոթները, ընկերները և սեփական «ես» չունեցողները: Եվ այս բոլորի մոտ ընդհանուրն այն էր, որ նրանցից գրեթե բոլորը ունեին զրո պատկերացում պետական կառավարումից:

Թիմով կառավարություն կազմելու և պատգամավորական մանդատները բաշխելու մեջ վատ բան չկա, բայց երբ թիմը չունի գիտելիք ու փորձ, իսկ նրանք, ովքեր այնքան էլ թիմի ներսից չեն, բայց պրոֆեսիոնալ են, ենթարկվում են հարձակումների ինչպես թիմի, այնպես էլ Փաշինյանի գիծը պաշտպանող լրատվամիջոցների կողմից, ապա պարզ է դառնում, որ նոր իշխանությունների կարգախոսն է «Կադրերը ոչինչ չեն որոշում»:

Այդ կարգախոսի գործնական դրսևորումը եղավ, մասնավորապես, պարգևավճարների աղմուկի հետ կապված: ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության թիրախավորումը խոսում է այն մասին, որ պոպուլիզմին կառավարությունում դեռևս ավելի շատ տեղ են տալիս, քան ռացիոնալիզմին ու պրոֆեսիոնալիզմին: Այսինքն՝ հանրահավաքները դեռ չեն դադարել. Դրանք պարզապես տեղափոխվել են կառավարության կաբինետներ ու ԱԺ սենյակներ: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն էլ է ընդունում, որ պրոֆեսիոնալ կադրերի առումով իրենք խնդիրներ ունեն:

Շատ լավ է, որ խոսվում է, թե կոռուպցիա չկա ու չի լինելու, բայց դա նաև պետք է նշանակի չինովնիկներին արժանապատիվ վարձատրության ապահովում: Այլապես բոլոր նորմալ կադրերը կգնան պետական համակարգից, ու մենք կմնանք կոկորդիլոսաբույծների ու 40 հազար հեկտար չափող կատարյալ դիլետանտների հույսին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Ապրիլ 24, 2019 09:21 Փաշինյանի միակ զենքը եղել և մնում է ատելությունը։ Իսկ ատելությամբ հեռու չես գնա։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 14:20 Փաշինյանն ամենածանր գործի վրա է. ապահովում է «թավշյա հեղափոխության» տեսարանային մասն ու անվերջանալի ֆեյսբուքյան «լայվերը»։
Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Ապրիլ 23, 2019 12:50 Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Վանեցյանին թիրախավորելով՝ իրականում թիրախավորել են իրեն։
Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Ապրիլ 22, 2019 18:30 1997թ. Տեր-Պետրոսյանն էլ հարցը կտրուկ էր դնում`պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մնում է`Փաշինյանը կրկնի ադրբեջանցիների և սրանց տեսակետները:
Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ապրիլ 22, 2019 10:45 Փաշինյանը քաղաքական առումով տեղավորվում է Ուկրաինայի պարտված նախագահ Պորոշենկոյի տիրույթում։
Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Ապրիլ 21, 2019 15:50 Հեղափոխականներն իշխանության գալուց հետո դառնում են ոխերիմ բարեկամներ։ Այսպիսին են հեղափոխական ժանրի կանոնները։ 
Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Ապրիլ 21, 2019 13:50 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։
Քանդուքարափ հեղափոխություն

Քանդուքարափ հեղափոխություն

Ապրիլ 20, 2019 11:05 Հանկարծ հիշել են անմեղության կանխավարկածը․ ավելի շուտ «սորոսական համերաշխության» ոլորտից է։
Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Ապրիլ 20, 2019 09:01 Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։ 
Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Ապրիլ 19, 2019 12:55 Մի՛ եղեք Դավիթի պես։ Հարգե՛ք մարդկանց անմեղության կանխավարկածը, այդ թվում նաև՝ Դավիթի պարագայում։
Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 12:25 Փաշինյանն արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:
Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 17:35 Ախր, կոստյումը չի, որ պետք է գեղեցկացնի պաշտոնը։
Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Ապրիլ 16, 2019 21:30 Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Ապրիլ 16, 2019 13:20 Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։
Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ապրիլ 16, 2019 00:05 Նիկոլի և իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։
«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

Ապրիլ 15, 2019 10:40 Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։
Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ապրիլ 13, 2019 14:10 Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ «Լիտվինենկոյի վկա» է եղել։
Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Ապրիլ 13, 2019 08:20 Օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն և երկարատև ծափահարություններից։
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Ապրիլ 12, 2019 18:35 Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Ապրիլ 12, 2019 08:59 Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։