Լրահոս

05.02.2019 10:18


Դավիթաշենի կամրջի վրա «Mercedes»–ը վերածվել է մետաղե ջարդոնի

Դավիթաշենի կամրջի վրա «Mercedes»–ը վերածվել է մետաղե ջարդոնի

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Գրիգոր Քանքանյանը իր վարած Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Քանքանյանը կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև ոստիկանների ժամանումն անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշը։

Այս խորագրի վերջին նյութերը