Քաղաքական

05.02.2019 14:16


Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Արցախի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար: Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և' համանախագահներին, և' ադրբեջանական կողմին»,-ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այս հարցում սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս, և երկրորդ կարծիք չի կարող լինել:

Այս խորագրի վերջին նյութերը