Լրահոս

06.02.2019 10:17


Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 5-ին՝ ժամը 18:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնված 1954 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը