Տնտեսական

Փետրվարի 06, 2019 12:40

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:

«Գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ: Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Ի դեպ, քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկումներում ներգրավված կողմ է, ակտիվ աշխատում է թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների հետ: Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկու ամիս է նախատեսված, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և, ըստ էության, կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիա»-ից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Բանկերի կողմից գնվել է 84,832,784 ԱՄՆ դոլար

Բանկերի կողմից գնվել է 84,832,784 ԱՄՆ դոլար

Փետրվարի 23, 2019 13:00 486.95 դրամ միջին փոխարժեքով։
Ուսուցիչները գործադուլ կանեն

Ուսուցիչները գործադուլ կանեն

Փետրվարի 22, 2019 20:40 Ուսուցիչները վրդովված են։
Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. Բերբերյան

Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. Բերբերյան

Փետրվարի 20, 2019 18:00 Անարդյունավետ աշխատանքի հարցը «լուծեցին»՝ վերացնելով նախարարությունը։
Լիդիան Արմենիան զգուշացնում է

Լիդիան Արմենիան զգուշացնում է

Փետրվարի 18, 2019 18:20 Ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ՊԵԿ-ի պարզաբանումը․ Գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ

ՊԵԿ-ի պարզաբանումը․ Գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ

Փետրվարի 18, 2019 14:15 Մամուլի հրապարակումները չեն համապաստասխանում իրականությանը։
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել

«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել

Փետրվարի 17, 2019 21:03 ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը։
ԿԲ կողմից փետրվարի 11-15-ն իրականացված գործարքները

ԿԲ կողմից փետրվարի 11-15-ն իրականացված գործարքները

Փետրվարի 16, 2019 13:07 Բանկերի կողմից գնվել է 73,772,602 ԱՄՆ դոլար։ 
Արտաշատի ԲԿ-ում 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Արտաշատի ԲԿ-ում 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Փետրվարի 16, 2019 12:43 Դժգոհում են նորանշանակ ղեկավարի անհավասար վերաբերմունքից:
Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը

Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը

Փետրվարի 13, 2019 22:48 Բացակայել է հայերեն մակնշումը:
Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Փետրվարի 12, 2019 17:20 2018 թ․ նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 12.2 տոկոսով:
Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Փետրվարի 11, 2019 16:28 Ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու։
 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,993,309 ԱՄՆ դոլար

 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,993,309 ԱՄՆ դոլար

Փետրվարի 09, 2019 09:10 487.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
«Հակասաշիկը համասաշիկ դառա՞վ». տաքսու վարորդ

«Հակասաշիկը համասաշիկ դառա՞վ». տաքսու վարորդ

Փետրվարի 07, 2019 17:25 Փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկության մեկ գոտին։
Տնտեսական հակահեղափոխության ծրագիր

Տնտեսական հակահեղափոխության ծրագիր

Փետրվարի 06, 2019 19:50 «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր, և ահա թե ինչու․․․
ՀԾԿՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Վեոլիա Ջուր»-ին, նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա»-ին

ՀԾԿՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Վեոլիա Ջուր»-ին, նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա»-ին

Փետրվարի 06, 2019 14:54 Որոշ դեպքերում չեն պահպանվել սահմանված ժամկետները:
Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Փետրվարի 06, 2019 12:40 «Գազպրոմ Արմենիան» չի շտապում մանրամասներ ներկայացնել։