Կարծիք

06.02.2019 17:12


Ես ուզում եմ հասկանալ Նիկոլի ֆենոմենալ գաղտնիքը

Ես ուզում եմ հասկանալ Նիկոլի ֆենոմենալ գաղտնիքը

Ես ուզում եմ հասկանալ Նիկոլի ֆենոմենալ գաղտնիքը։ էս մարդը, որտեղ եղել է, մի բան քանդել է:

Բանը այն է, որ ամեն արտասահմանյան այցից հետո, էս երկրում մի բան «ավիրվում» է: Մի քանի անգամ գնաց Վլադիմիր Վլադիմիրովիչի մոտ, որի արդյունքում ՀԱՊԿ քարտուղարությունը կորցրինք, գազի գինը թանկացավ, դեռևս ոչ պաշտոնական, բայց դե շարունակվում է օդում կախված մնալ: Ֆրանսիա կատարվելիք այցից հետո էն Մակրոնի գլխին սև ամպեր կուտակվեցին՝ դեղին բաճկոնավորների ցույցերը։ Ըստ օդում կախված լուրերի՝ Մակրոնին կարող են մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ: Դատարկ գրպանով գնաց Գերմանիա կանցլերի հետ հանդիպման, բայց ահազանգը չուշացավ՝ Բեռլին-Երևան ուղիղ չվերթները դադարեցվել են:

Էս մարդը կամ բախտ չունի կամ ունիկալ հնարավորությունների տեր է կամ էլ քանդելու հետ սեր ունի:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը