Կարծիք

06.02.2019 21:42


Թիրախում «Լիդիան Արմենիան» է...

Թիրախում «Լիդիան Արմենիան» է...

Կարծում եմ, որ բոլոր իմ կոլեգաները, ավելի ճիշտ հանրապետության քիմիկոսները հիշում են, թե ինչպես վաղ անցյալում, «պրոֆեսիոնալ» բնապահպանները, որոնցից շատերը նույնիսկ մասնագիտական, ավելին՝ բարձրագույն կրթություն չունեին, փակեցին համամիութենական նշանակության բոլոր քիմիական գործարանները՝ երբեմնի հզոր, զարգացած Հայաստանը վերածելով գործազուրկների, աղքատների երկրի։ Ընդ որում, դա արեցին գործող իշխանության և իրեն խոշոր տնտեսագետ-ռեֆորմատոր հորջորջող վարչապետի անտարբեր դիրքորոշման պայմաններում։ Նպատակը հայտնի էր, իրենց թայֆայով, կոպեկներով սեփականաշնորհել գործարանները, վաճառել սարքավորումները և այդ եղանակով ոչ միայն հարստանալ, այլ նաև լուծել դատարկվող Հայաստանի արհեստածին էկոլոգիական խնդիրները։

Ի՞նչ նպատակներ են հետապնդում նորօրյա բնապահպանները, պետք է պարզել, չպետք է թույլ տալ, որ այսօրվա միջազգային փորձաքննություն անցած ամենամեծ ծրագիրը փոշիացվի, գործիք դառնա որոշ խմբերի նեղ, անձնական նպատակների համար։

Դեյզի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը