Քաղաքական

07.02.2019 12:05


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց․ դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց․ դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ, լրացված)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց․ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր բողոքները դատարանը մերժեց։ Սա նշանակում է, որ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։

Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, մեկաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հայտարարել է․

«Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ կայացված քաղաքական պատվերի շրջանակներում: Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը