Մեկնաբանություն

07.02.2019 13:55


Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է (տեսանյութ)

Քաղաքական դաշտը հիմա հիշեցնում է մեկ քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ մեկ մարդու թատրոն։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, բայց ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ընդդիմության դերում այժմ հանդես է գալիս ... Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը մինչիշխանափոխական Նիկոլ Փաշինյանի մասին է։

Մինչև անցած տարվա մայիս Փաշինյանը մի բան էր ասում, հիմա ճիշտ հակառակ բաներն է անում։ Նրա բոլոր նախկին հայտարարությունները, գնահատականները, քայլերը և պահվածքը կոնտրաստի մեջ են հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածների ու արածների հետ։

Այս պատկերը, սակայն, երկար չի կարող շարունակվել, քանզի նույն մարդու տարբեր «ես»–երի պայքարը մի օր ավարտվելու է որևէ «ես»–ի հաղթանակով ու մյուս «ես»–ի պարտությամբ։ Հենց այդ փուլում էլ իրական ընդդիմությունն ի հայտ կգա։

Իսկ առայժմ եկեք հիշենք, թե ինչպիսին էր Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ և ինչպիսին է հիմա։ Կից տեսանյութում հակասությունների մի չնչին մասն է ներկայացված։ Բայց առայժմ այսքանով բավարարվենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը