Քաղաքական

Փետրվարի 07, 2019 14:26

«Ռ. Քոչարյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տված անձը պաշտոնի բարձրացում է ստացել» (տեսանյութ)

«Ռ. Քոչարյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տված անձը պաշտոնի բարձրացում է ստացել» (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադառնալով այն խոսակցություններին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2002 թվականից համարվում է ՌԴ քաղաքացի, սակայն վերջինիս Ռոբերտ Քոչարյանը նշանակել էր պաշտպանության նախարար, նշեց, որ հավաստի աղբյուրներից լսել է, որ Մ. Հարությունյանը եղել է ՌԴ քաղաքացի և կա, բայց թե ո՞ր թվականից, տեղյակ չէ։

«Պարոն Քոչարյանի հետ այդ հարցը չեմ քննարկել։ Եթե չեմ սխալվում՝ Միքայել Հարությունյանը 1992 թվականից սկսած՝ ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է բավականին բարձր պաշտոններ, ինչը ենթադրում էր, որ նա պետք է լիներ ՀՀ քաղաքացի։ Պետք է հաշվի առնեք, որ ՀՀ նախագահը երբեք անձամբ չի ստուգում ինչ-որ մեկի քաղաքացիությունը։ Այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել, թե Մ. Հարությունյանը երբ է դարձել ՌԴ քաղաքացի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այցելած անձանց, Հայկ Ալումյանը նշեց, որ չի լսել, որ երկրորդ նախագահին որևէ պատգամավոր այցելած լինի։

«Բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա փորձել է այցելել երկրորդ նախագահին, բայց չեմ ուզում մանրամասնել, թե ով։ Պարոն Քոչարյանը չի ցանկանում, որ այս հարցը մեկնաբանեմ»,- շեշտեց փաստաբանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործում կա՞ն ուղղորդված կամ կեղծ ցուցմունքներ, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մեջ կա մի հատված, որն իրականությանը չի համապատասխանում։

«Այդ ցուցմունքը տված անձը պաշտոնում բավականին բարձրացում է ունեցել։ Եթե ցանկանայի անուն տալ, միանգամից կտայի։ Նախաքննական գաղտնիքի տեսանկյունից՝ անուն չեմ տա»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

Փետրվարի 23, 2019 13:35 Ավագ կադրային դիվանագետ է։
«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

Փետրվարի 23, 2019 12:16 «Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է»։
«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

Փետրվարի 22, 2019 16:50 Կան տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են։
«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

Փետրվարի 22, 2019 16:41 «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի»։
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

Փետրվարի 22, 2019 16:22 Պայմանավորված Փաշինյանի ու Ալիևի պարբերական հանդիպումներով։
Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Փետրվարի 22, 2019 14:35 Փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին։
«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

Փետրվարի 22, 2019 13:21 Կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ կան։
«Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի պետք է շատ զգույշ լինի». Հոգլանդ

«Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի պետք է շատ զգույշ լինի». Հոգլանդ

Փետրվարի 22, 2019 13:20 «Լավրովի նախագիծը» կողմերից եւ ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել:
Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փետրվարի 22, 2019 00:35 Գործարար շրջանակներում դժգոհություն է հասունանում գործող իշխանությունների մոտեցումների կապակցությամբ։
«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 17:19 11,5 միլիոն դոլարը եղել է հարկային պարտավորություն։
Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 14:28 Անդրադարձել է Թումանյանի քառյակը թղթից կարդալուն։
Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Փետրվարի 21, 2019 14:15 Հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։
«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

Փետրվարի 21, 2019 13:15 Կրկին խոսել է ասֆալտին պառկեցնելու և պատերով տալու մասին։
Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 12:18 Ու մտածի՝ ինչ ես անելու, բայց արդեն մտածելով։