Լրահոս

08.02.2019 10:03


Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և Անի, Ախուրյան համայնքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը