Աշխարհ

08.02.2019 11:47


Էրդողանն ավտոբուս է նվեր ստացել

Էրդողանն ավտոբուս է նվեր ստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շքեղ ավտոբուս է նվեր ստացել «BMC» ընկերության կողմից: «էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ ընկերության բաժնեմասերի 49.9 տոկոսը պատկանում է Կատարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսը իրար մեջ կիսում են 2 թուրք գործարար ընտանիքներ:

Նշվում է, որ Էրդողանն անձամբ է ծանոթացել նախագահական պալատ բերված և նախագահականի գերբը կրող ավտոբուսի առանձնահատկություններին: Ավտոբուսի հանձնման արարողությանը մասնակցել են ընկերության կառավարման խորհրդի անդամները:

Ամիսներ առաջ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ էր նվիրել Էրդողանին:

Այս խորագրի վերջին նյութերը