Կարծիք

08.02.2019 11:55


Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը

Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը

Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը

Փաշինյանի իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ թե՛ վարչապետը, և թե՛ նրա թիմի մի շարք անդամներ դեռևս չեն ապրել այն կարևորագույն տրանսֆորմացիան, որն իրենց թույլ կտար լրագրողից, քաղաքացիական ակտիվիստից, միտինգավորից վերածվել իրական պետական գործչի: Երբ Փաշինյանն իր իսկ սեփական լրատվամիջոցով նյութ է դնում հետևյալ վերնագրով՝ «X նախարարը բերման է ենթարկվել Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցության կողմից», իսկ հաջորդ նյութով հարց էր տրվում, թե էլ ով է բերման ենթարկվելու, վարչապետը չի հասկանում, որ նման վերաբերմունք ցուցաբերելով բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ նա այդ մարդկանց դելեգիտիմիզացնում է իրենց իսկ ենթակաների մոտ:

Կամ երբ քաղաքական իրավիճակից ելնելով՝ ոմանք իրենց թույլ են տալիս ոստիկանապետին հրապարակավ վիրավորել դատարանի դահլիճում և դրա համար խիստ պատիժ չեն կրում, ապա դրանով հարված է հասցվում ամբողջ ոստիկանական համակարգին: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անկեղծ դա չի հասկանում և չի էլ հասկանում դրա վտանգը պետության համար: Դատեք ինքներդ անգամ զուտ կենցաղային օրինակով. եթե քարտուղարուհու ներկայությամբ վիրավորում և նվաստացնում ես նրա ղեկավարին կամ էլ նրա ղեկավարին գրեթե պետական լրատվական գործակալության կարգավիճակ ունեցող ԶԼՄ-ով ես նվաստացնում, ապա չզարմանաս, որ մի օր, պատկերավոր ասած, քարտուղարին անգամ սուրճ չի դնի իր ղեկավարին:

Պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը սկսվել էր դեռ այն պահից, երբ Փաշինյանի լրատվամիջոցը հրապարակեց Մանվել Գրիգորյանի նկարը մեկուսարանից: Ոմանք, իհարկե, բերանները բաց ծափ էին տալիս, բայց չէին հասկանում, որ փաստացի այցելություններ ապահովելու և ինքնահաստատվելու համար իշխանությունները պատրաստ են արժեզրկել ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը՝ որպես կարևորագույն պետական կառույց:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը