Լրահոս

09.02.2019 09:53


Երևանում զինված բախում է կանխվել․ կա մեկ տասնյակից ավելի բերման ենթարկված

Երևանում զինված բախում է կանխվել․ կա մեկ տասնյակից ավելի բերման ենթարկված

Փետրվարի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչների գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գլխավորությամբ քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ: Քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ, ատրճանակ և բիտա:

Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նշված հանցագործության փաստով ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք–կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը