Լրահոս

09.02.2019 11:02


Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ժ. Հ.-ի (ծնված 1943 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը