Քաղաքական

Փետրվարի 09, 2019 21:00

Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում դեմ քրեական գործ է հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակներում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել նրա տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ Զասն իր նշանակման համաձայնեցման համար այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Ընդ որում, Հայաստանից հայտնել էին, որ Զասի այց Երևան չի նախատեսվում: Ինքը՝ Զասը, հայտնել էր, որ պատրաստ է Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ ժամանել Երևան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ: Նա նշանակման հարցում կոնսենսուսի հույս էր հայտնել:

«Այն, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ղեկավարին հետ կանչելուց հետո մեզ չի հաջողվում նորին արագ նշանակել, հիվանդագին է կազմակերպության համար»,-ասել է Պանկինը:

Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի:

ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է ստեղծված իրադրության բացասական ազդեցությունը ՀԱՊԿ արդյունավետության ու մարտունակության վրա: Ալեքսանդր Պանկինի խոսքով՝ ՀԱՊԿ-ն խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևոր գործիք է, ուստի այն պետք է հստակ գործի:

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Այս խորագրի վերջին նյութերը

ՀՅԴ-ն ընտրելու է նոր Գերագույն մարմին

ՀՅԴ-ն ընտրելու է նոր Գերագույն մարմին

Ապրիլ 25, 2019 20:24 Մեկնարկում է 23-րդ Գերագույն ժողովը:
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը

Ապրիլ 25, 2019 18:40 Կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից։
Փաստադարան. Մարտի 1-ի գործ

Փաստադարան. Մարտի 1-ի գործ

Ապրիլ 25, 2019 16:09 Մաս առաջին:
ՀՀԿ վերնախավը՝ իշխանական խմբակցության պատգամավորի ոգեշնչման աղբյուր

ՀՀԿ վերնախավը՝ իշխանական խմբակցության պատգամավորի ոգեշնչման աղբյուր

Ապրիլ 25, 2019 15:55 Սերժ Սարգսյանի խոսքերն է կրկնել։
Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ․ ՊՎԾ պետի տեղակալ (տեսանյութ)

Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ․ ՊՎԾ պետի տեղակալ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 13:43 Արգիշտի Քյարամյանը չի հիմնավորում, թե միլոններն ինչպես է կուտակել։
Խորհրդարանական ճեպազրույցները (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցները (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 11:15 Խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Ապրիլ 25, 2019 11:10 Օրակարգում 33 հարց է ներառված, որից 19-ը՝ չզեկուցվող: 
Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 25, 2019 09:46 Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 25, 2019 08:03 Ոչինչ չի փոխվել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում:
Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը Վլադիմիր Զելենսկուն՝ «60 րոպեի» ուղիղ եթերում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը Վլադիմիր Զելենսկուն՝ «60 րոպեի» ուղիղ եթերում (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 22:05 Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել լինել մաքսիմալ ազնիվ:
Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Ապրիլ 24, 2019 18:19 Օրերս ձերբակալվել էր ՌԴ իրավապահների կողմից։
Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Ապրիլ 24, 2019 18:00 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան:
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։