Լրահոս

11.02.2019 10:15


«Mercedes»-ը գլորվել է ձորը և բռնկվել

«Mercedes»-ը գլորվել է ձորը և բռնկվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը