Կարծիք

Փետրվարի 11, 2019 11:30

Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը

Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը կասեցնելու մասին:

«Առաջիկա անելիքներիս և կուսակցական գործունեության մասին

Հարգելի՛ գործընկերներ, 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածելու գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ: Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարվող իրադարձություններին արձագանքելու համար ես ընտրում եմ գործունեության հետեւյալ տեսակները.

• Անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս եւ կմիանամ այն փաստաբաների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։

• Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին՝ առաջարկել լուծումները։ Մեր տեսլականն այն է, որ կրթության եւ անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքները ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

• «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու եմ մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այս ընկերությունը իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով եզակի է մեր երկրում: Մասնագիտացած լինելով գործարարության, ներդրումների ոլորտներում եւ գործունեության առանցք սահմանելով իրավական ոլորտում համալիր քաղաքականությունների մշակումը՝ ընկերությունն ընդգրկում է լայն ոլորտներ՝ հարկային բնագավառից մինչեւ մտավոր սեփականություն։ Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ստեղծել իրական արժեքներ, փոխել մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրը։

• Շարունակելու եմ նաեւ իմ ակտիվ դասախոսական եւ գիտամանկավարժական գործունեությունը։ Բացի ավանդական առարկաներից՝ իմ կողմից մշակվել են նաև երկու հեղինակային դասախոսությունների կուրսեր, որոնք ներկայացնելու համար արդեն իսկ ստացել եմ հրավերներ մի շարք բուհերից։

Վերոգրյալը նշանակում է, որ ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Մեր երկրին ծառայելու համար, բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը հատկապես կարևորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում, քանզի այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակություն, որը կխոսի, ոչ թե երբ սպասարկում է ինչ-որ շահ, այլ երբ անհրաժեշտ է խոսել` ներկայացնելով հավասարակշռված ու համակողմանի կարծիք:

Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում:

Հ.Գ. Շատ շուտով առավել մանրամասն կներկայացնեմ հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները եւ կազմակերպության գործունեության վերաբերյալ մեր տեսլականը»,–գրել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները

«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները

Փետրվարի 22, 2019 15:25 Այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։
Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք

Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք

Փետրվարի 22, 2019 13:50 Սեփականության վերաբաշխումը հանգեցնելու է հայաստանյան տնտեսության կազմաքանդմանը։
Վանեցյանը մարտահրավեր նետեց

Վանեցյանը մարտահրավեր նետեց

Փետրվարի 22, 2019 12:42 Այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք։
Զուգահեռներ 4

Զուգահեռներ 4

Փետրվարի 22, 2019 11:53 1998թ․Նվեր Չախոյան, 2019 թ․ Դավիթ Սանասարյան։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը գնում են երկրորդ պարտությա՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը գնում են երկրորդ պարտությա՞ն

Փետրվարի 22, 2019 11:20 Եթե 7 տարի առաջ այդ հրամանագրում Եվրոպական դատարանը խնդիր չի տեսել, ապա ինչու պիտի այսօր տեսնի։
Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս

Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս

Փետրվարի 21, 2019 17:29 Եթե Պուտինը հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
Սիրուշոն անդրադարձել է իր երեխաներին ԱՄՆ-ում մանկապարտեզ տանելու լուրին

Սիրուշոն անդրադարձել է իր երեխաներին ԱՄՆ-ում մանկապարտեզ տանելու լուրին

Փետրվարի 21, 2019 13:09 «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում»։
Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Փետրվարի 21, 2019 12:11 Որ պարզվի՝ սրանք 60-40 հարաբերակցությամբ են փայ մտել։
Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը

Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը

Փետրվարի 21, 2019 11:45 Կարելի է նկատել, թե որ խոշոր ընկերություններն (իրենց սեփականատերերի հետ) են հայտնվել իշխանությունների «սառը» վերաբերմունքի թիրախում և ովքեր են հավակնում ֆավորիտի «պատվավոր» աստիճանին:
Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին

Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին

Փետրվարի 21, 2019 11:14 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում։
Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

Փետրվարի 21, 2019 09:24 Տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք, մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը։
Էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են

Էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են

Փետրվարի 21, 2019 09:15 Ինչո՞ւ հենց 70 տոկոսը, էդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկներ են, էդ ի՞նչ դատարանի որոշում է։
Հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին

Հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին

Փետրվարի 21, 2019 08:34 Պետության խորհրդանիշների փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ։
Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում

Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում

Փետրվարի 20, 2019 18:36 Նոր Հայաստանում իշխանությունն իր անօրինականությունների մասին հպարտորեն հայտարարում է։
Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը

Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը

Փետրվարի 20, 2019 14:25 Մենք թեև «հին» ժողովուրդ ենք, սակայն զարգացման իմաստով դասակարգվում ենք «ուշացած ժողովուրդների» շարքին։
Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք

Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք

Փետրվարի 20, 2019 13:28 Մեր հարկերի հաշվին մեզ գիրք մի տվեք։
Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ ինքն է ժողովրդին մոլորեցնում

Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ ինքն է ժողովրդին մոլորեցնում

Փետրվարի 20, 2019 13:07 Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։