Քաղաքական

Փետրվարի 11, 2019 14:40

Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին

Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին

Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝ պատճառաբանելով, թե Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոչընդոտում են իրենց քարոզարշավը: Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները նշում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արգելել է իրենց թեկնածուին քարոզարշավ անցկացնել Վարդենիսի բժշկական կենտրոնում, մինչդեռ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններում, այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և քարոզարշավ անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը նշեց, որ Վարդենիս-Երևան մայրուղին փակ է արդեն 1.5 ժամ: Նա պարզաբանեց, որ Գեղարքունիքի մարզպետը բոլոր թեկնածուներին արգելել է բուժհիմնարկներում քարոզարշավ իրականացնել, իսկ ինքը Վարդենիսի բժշկական կենտրոն գնացել է ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ աշխատանքային քննարկման համար:

«Վարդենիս-Երևան մայրուղին շարունակում է փակ մնալ, տեղում են ոստիկանության աշխատակիցները, ովքեր համապատասխան բացատրական աշխատանքներ են տանում ակցիայի մասնակիցների հետ»,- ասաց Մելքոնյանը:

Վարդենիսում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին: Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են անկուսակցական Գրիշա Աղաջանյանը, անկուսակցական Արսեն Ամիրխանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը, անկուսակցական Արկադի Խաչատրյանը, անկուսակցական Արամ Մելքոնյանը, ով այս պահին Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, անկուսակցական Կարեն Մկրտչյանը, անկուսակցական Գարսևան Սաղաթելյանը, անկուսակցական Գևորգ Սիմոնյանը: Գրանցված բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են:

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։