Տնտեսական

Փետրվարի 11, 2019 16:28

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են հոկտեմբեր ամսից:

«Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացության, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից, ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:

«Անց է կացվելու մրցույթ, ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու: Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի:

«Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել են մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն: Փոփոխությունները ենթադրում են հանրաքվեի ինստիտուտի ներդրում:

«Մենք ունենք համայնքապետեր, ովքեր ընտրվել են չարաշահումների արդյունքում: Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի և դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 09:40 Մթերքները փչացել են, կորուստներ են կրում։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։