
Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 14:55 Անձնական խնդիր չունի։
Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 12:18 Ու մտածի՝ ինչ ես անելու, բայց արդեն մտածելով։Կարծիք
Փետրվարի 11, 2019 17:21Հեղափոխության դասերը
1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում: Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց:
1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը: Հեղափոխական զանգվածների սիրելի Կերենսկին, ով սիրո և հանդուրժողականության կոչերով էր հանդես գալիս, ժամանակի ընթացքում հեռացավ այդ կարգախոսներից և վարչապետ դառնալուց ընդամենը ամիսներ անց կորցրեց իր գերբարձր վարկանիշն ու հոկտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ստիպված էր փախչել Ռուսաստանից:
Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում հեղափոխության 1-ին ալիքի թիրախը նախկին իշխանություններն էին՝ Լյուդովիկոս 16-րդը և Նիկոլայ 2-րդը:
Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում սիրո և հանդուրժողականության կոչեր անողներն իրականում անցան պատժիչ գործողությունների և արդյունքում դարձան իրենց իսկ ներդրած մեխանիզմների զոհերը: Ամբոխը ողջունում էր ինչպես ժիրոնդիստների գլխատումը, այնպես էլ Կերենսկու փախուստը: Մինչդեռ դրանից առաջ նրանց կուռք էին սարքել:
Գանք մեր օրերին:
Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» սկզբնական փուլը նույնպես սիրո և հանդուրժողականության կարգախոսների ներքո էր: Հետո սկսվեցին սահակաշվիլիական տեռորն ու սեփականության վերաբաշխումը: Արդյունքում՝ Սահակաշվիլին փախած է Վրաստանից, իսկ նրա թիմակիցների 80 տոկոսն այժմ բանտերում է կամ հետախուզվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու համար:
Եթե ոմանք գտնում են, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ապա պետք է դասեր քաղեն ուրիշների սխալներից ու հիշեն, որ հեղափոխությունը սկզբում կերակրում, արբեցնում, իսկ հետո խժռում է իր զավակներին՝ ամբոխի դավաճանական բացականչությունների ներքո:
Քաղաքական ճոճանակի ու բումերանգի մեխանիզմն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում:
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս
Փետրվարի 21, 2019 17:29 Եթե Պուտինը հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
Սիրուշոն անդրադարձել է իր երեխաներին ԱՄՆ-ում մանկապարտեզ տանելու լուրին
Փետրվարի 21, 2019 13:09 «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում»։
Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել
Փետրվարի 21, 2019 12:11 Որ պարզվի՝ սրանք 60-40 հարաբերակցությամբ են փայ մտել։
Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը
Փետրվարի 21, 2019 11:45 Կարելի է նկատել, թե որ խոշոր ընկերություններն (իրենց սեփականատերերի հետ) են հայտնվել իշխանությունների «սառը» վերաբերմունքի թիրախում և ովքեր են հավակնում ֆավորիտի «պատվավոր» աստիճանին:
Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին
Փետրվարի 21, 2019 11:14 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում։
Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ
Փետրվարի 21, 2019 09:24 Տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք, մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը։
Էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են
Փետրվարի 21, 2019 09:15 Ինչո՞ւ հենց 70 տոկոսը, էդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկներ են, էդ ի՞նչ դատարանի որոշում է։
Հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին
Փետրվարի 21, 2019 08:34 Պետության խորհրդանիշների փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ։
2018-ին, 2014-ի հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում
Փետրվարի 20, 2019 22:20 Մնացած բոլոր մարզերում աղքատացել են:
Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում
Փետրվարի 20, 2019 18:36 Նոր Հայաստանում իշխանությունն իր անօրինականությունների մասին հպարտորեն հայտարարում է։
Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը
Փետրվարի 20, 2019 14:25 Մենք թեև «հին» ժողովուրդ ենք, սակայն զարգացման իմաստով դասակարգվում ենք «ուշացած ժողովուրդների» շարքին։
Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք
Փետրվարի 20, 2019 13:28 Մեր հարկերի հաշվին մեզ գիրք մի տվեք։
Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ ինքն է ժողովրդին մոլորեցնում
Փետրվարի 20, 2019 13:07 Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։
Մարտի 1–ը դարձել է շոու ոմանց քաղաքական նպատակների համար
Փետրվարի 20, 2019 12:16 Թավշյա իշխանությունները գնում են անբարո ճանապարհով։
31 տարի անց
Փետրվարի 20, 2019 11:35 88–ի շարժումը վերանայելու, վերագնահատելու, վերասրբագրելու և վերախմբագրելու ժամանակներ են եկել։
Ո՞վ ասաց, որ այդ գումարները բյուջեից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն
Փետրվարի 20, 2019 10:58 Սա օրինականության և արդարության հետ ոչ մի կապ չունի։
Սաշիկի 18 մլն դոլարը հրապարակում դրած դախլից հպարտ քաղաքացիներին չեն բաժանում
Փետրվարի 20, 2019 09:52 Մաշադյանը պետք է լինի Նոր Հայաստանի խորհրդանիշը։
Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր
Փետրվարի 20, 2019 09:41 Նիկոլը Փարիզում Շառլ Ազնավուրի թաղումը վերածեց միտինգի։